Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը տեղափոխվում են

Թագավորական ինսայդերները հայտնում են, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին վերջապես ընտրել են Ադելաիդա Քոթեջը որպես իրենց նոր տուն Վինձորում: Բնակավայրը գտնվում է Վինձորի ամրոցից մի քանի քայլ հեռավորության վրա, որտեղ Էլիզաբեթ II-ն այժմ բնակվում է: Արքայազն Ուիլյամի և Քեյթի տեղափոխության մասին լուրերը հայտնվեցին հունվարին։ Պատճառը թագավորական պարտականություններն են, ինչպես նաև թագուհու հետ սերտ մերձեցման փորձն է:

Բրիտանական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ հունիսի վերջին նախատեսվում է լայնածավալ տեղափոխություն։ Ենթադրվում է, որ արքայազն Ուիլյամը, որ հունիսի 21-ին դառնում է 40 տարեկան, շտապում է, նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ գնալ այդ քայլին։

Ադելաիդա քոթեջը 20-րդ դարի սկզբին

Քեմբրիջները մի քանի տարի դիտարկում են Վինձորի տարածքում գտնվող մի շաքր գույքեր՝ այդ թվում Բելվեդեր ամրոցը և Թագավորական օթյակը: Բայց արքայազն Էնդրյուն, որ ապրում է Թագավորական օթյակում նախկին կնոջ՝ Սառա Ֆերգյուսոնի հետ, մտադիր չէ հեռանալ այնտեղից:

Այժմ արքայազն Ուիլյամը և Քեյթը բնակություն են հաստատել Ադելաիդա քոթեջում, որն արդեն 60 տարի օգտագործվել է որպես « բարեհաճության» նստավայր թագավորական ընտանիքի ընկերների համար: Այն կառուցվել է 1831 թվականին և ժամանակին որպես ապաստան ծառայել է արքայադուստր Մարգարետի սիրելիի՝ Փիթեր Թաունսենդի համար։

Քոթեջն ընտրվել է այն պատճառով, որ այն չի պահանջում հարկատուների կողմից ֆինանսավորվող լրացուցիչ երաշխիք կամ ծախսատար վերանորոգում: Այն լիովին համապատասխանում է Վինձորում «համեստ առանձնատուն» ունենալու Քեմբրիջների ցանկությանը։ Հայտնի է, որ այն ունի չորս ննջասենյակ, ընդարձակ այգի, անձնակազմի համար մշտական ​​բնակություն չկա:

Լրացուցիչ բոնուսն այն է, որ նրանք կարող են Ջորջին, Շառլոտին և Լուիին միասին ուղարկել տեղի դպրոց:

Բացի այդ, ընտանիքը նաև պահպանում է իր հսկայական գյուղական կալվածքը Նորֆոլքում՝ Ամներ Հոլլում։ Միևնույն ժամանակ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը չեն հրաժարվում Քենսինգթոնյան պալատում գտնվող իրենց ներկայիս բնակարաններից, որոնք այժմ կօգտագործվեն որպես անձնական գրասենյակ և մամուլի գրասենյակ։