Դեյվիդ Բեքհեմը դստեր՝ Հարփերի հետ վայելում են հանգիստը Վենետիկում

Դեյվիդ Բեքհեմն ու նրա դուստր Հարփերը այժմ հանգստանում են Վենետիկում։ Բեքհեմն արդեն կազմակերպել է դստեր համար քաղաքային շրջագայություն և զբոսանք։

Բեքհեմը Instagram-ում կիսվել է զբոսանքից լուսանկարներով և տեսանյութերով։ Նա կատակել է՝ ներողություն խնդրել կնոջից՝ Վիկտորյա Բեքհեմից, որ նախաճաշին պաղպաղակ է տվել դստերը։

Պաղպաղակ առավոտյան ժամը ինին։ Կներես, մայրի՛կ: Հարփերի համար հիանալի հիշողություններ ենք ստեղծում,- գրել է Բեքհեմը։