«Ջոկեր» ֆիլմի շարունակությունը Լեդի Գագայի մասնակցությամբ մյուզիքլ է լինելու


Երգչուհի Լեդի Գագան կնկարահանվի «Ջոկեր»-ի շարունակությունում։ Այս պահին երգչուհի Լեդի Գագան բանակցություններ է վարում Խոակին Ֆենիքսի կողքին նկարահանվելու համար 2019 թվականի օսկարակիր «Ջոկերի» շարունակությունում, որի ռեժիսորն է Թոդ Ֆիլիպսը։

Ֆիլիպսը որոշ ժամանակ գրել է սցենարը Joker-ի սցենարիստ Սքոթ Սիլվերի հետ և վերջապես այն ցուցադրել ստուդիայում։ Անցյալ շաբաթ Ֆիլիպսը սոցցանցերում հրապարակեց նոր նախագծի վերնագիրը՝ «Joker – Folle a deux»՝ նկատի ունենալով նույնական կամ նմանատիպ հոգեկան խանգարման բժշկական տերմինը, որն ազդում է երկու կամ ավելի մարդկանց, սովորաբար նույն ընտանիքի անդամներին:

Սոցցանցերում ցույց է տրվել, որ Խոակին Ֆենիքսը կարդում է ֆիլմի սցենարը, սակայն դերասանի մասնակցությունը դեռ հաստատված չէ, աղբյուրները նշում են, որ Warners-ը դեռևս պետք է համաձայնության հասնի դերասանի հետ, երկու կողմերն էլ խորապես հետաքրքրված են դրանով:

Ինչ վերաբերում է Գագայի կերպարին, ապա մանրամասները առայժմ գաղտնի են պահվում, սակայն Ջոկերը հայտնի է նրանով, որ հարաբերություններ ունի իր հոգեբույժ Հարլի Քուինի հետ։ Վերջինս էլ սիրահարվում է նրան և դառնում նրա հանցանքների մեղսակիցը: Ուստի, հավանական է, որ Գագան կմարմնավորի Քուինին։ Աղբյուրները նաև պնդում են, որ Joker-ի շարունակությունը լինելու է մյուզիքլ։ Joker 2-ը, ամենայն հավանականությամբ, կթողարկվի 2023 թվականի երկրորդ կեսին։