HYBE-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել BTS-ի՝ ընդմիջման մասին հայտարարությունից հոտո

Հանրահայտ BTS հարավկորեական բոյս-բենդը ներկայացնող HYBE ընկերության բաժնետոմսերը ռեկորդային անկում են ապրել այն բանից հետո, երբ խումբը հայտարարել է, որ որոշ ժամանակ կկենտրոնանա անհատական նախագծերի վրա:

Չորեքշաբթի Hybe-ը Սեուլում արժեզրկվեց 28%-ով՝ հասնելով 2020 թվականի հոկտեմբերին իր դեբյուտից ի վեր ռեկորդային ամենացածր մակարդակին, և գրանցեց 1,7 միլիարդ դոլար շուկայական արժեքի կորուստ:

BTS խումբը կազմավորվել է 2013 թվականին․ տղաններն այս տարիների ընթացքում հասցրել է երկրպագուների հսկայական բանակ ձեռք բերել և նվաճել բազմաթիվ մրցանակներ։