Գայ Ռիչին կնկարահանի «Հերկուլես» մուլտֆիլմի կինոտարբերակը

Հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Գայ Ռիչին պատրաստվում է նկարահանել «Հերկուլես» մուլտֆիլմի ռեմեյքը։ Այս մասին հայտնել է Variety-ն:

Նոր ֆիլմը կարտադրի Ջո և Էնթոնի Ռուսոների AGBO պրոդյուսերական ընկերությունը, որը ստեղծել է «Վրիժառուները։ Վերջնախաղ» հայտնի ֆիլմը: Առաջնային սցենարի հեղինակը Դեյվ Քալահամը, տեքստը վերջնական տեսքի կբերեն այլ հեղինակներ: AGBO-ն այժմ «Հերկուլես» համար սցենարիստներ է փնտրում:

Նրանք կադապտացնեն 1997 թվականի մուլտֆիլմը, որը նկարահանվել է Ռոն Քլեմենթսի և Ջոն Մուսքերի կողմից: