Օսկարի չառաջադրված Ջեյ Լոն պատմել է իր հիասթափության մասին

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Netflix-ի Halftime վավերագրական ֆիլմում պատմել է իր հիասթափության մասին, քանի որ «Մերկապարուհիները» ֆիլմը 2019 թվականին Օսկարի անվանակարգեր չի ստացել։ Լոպեսը ֆիլմի պրոդյուսերներից էր և մարմնավորել է գլխավոր հերոսուհիներից մեկին։

Լոպեսի խոսքով՝ Օսկար մրցանակի հավակնորդների հայտարարման նախօրեին երազել է, որ ի վերջո առաջադրվի։ «Ես արթնացա և հասկացա, որ դա երազ էր, և հետո քույրս զանգահարեց և ասաց. Ես ատում եմ այդ հիմարներին: Իսկ ես պատասխանում եմ՝ գրողը տանի»,- ասում է երգչուհին այն մասին, թե ինչպես է իմացել ձախողման մասին։

Լոպեսը խոստովանում է, որ անկեղծորեն հավատում էր անվանակարգին առաջադրվելուն։ «Հույսերը մեծ էին, շատերն ինձ ասում էին, որ առաջադրելու ենք, բայց դա տեղի չունեցավ։ Ես ինքս ինձ հարցրի. բայց ի՞նչ է սա նշանակում: Ես դա արել եմ ոչ հանուն մրցանակի, ոչ հանուն այնտեղ իմ երգերի, ոչ աշխարհի լավագույն արտիստը լինելու համար։ Ես պետք է մի պատմություն պատմեի, փոխեի աշխարհը դեպի լավը, ստիպեի մարդկանց զգան այն, ինչ ես եմ ուզում զգալ»,- ասել է աստղը: