«Ես երբեք ոչ մեկին չեմ ասել այդ մասին». Ալեք Բոլդուինի դուստրը պնդում է, որ իրեն բռնաբարել են

Այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկեց աբորտի իրավունքը վեց նահանգներում, աստղերը սկսել են խոսել իրենց անձնականի մասին։ Այսպես, վերջերս Ալեք Բոլդուինի դուստրը կիսվել է իր ցավալի պատմությամբ։

Այրլենդ Բոլդուինը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում պատմել է դեռահասության տարիներին բռնաբարության ենթարկվելու մասին։ «Հիմա ես միայն կիսվում եմ իմ պատմությամբ, քանի որ ցանկանում եմ, որ մյուս կանայք զգան աջակցություն ու սեր: Ինձ բռնաբարել են, երբ դեռահաս էի։ Երբ դա տեղի ունեցավ, ես անգիտակից էի: Դա փոխեց իմ ողջ կյանքի ընթացքը»,- սկսել է աղջիկը։

«Տարիներ շարունակ ոչ մեկին չեմ ասել այս մասին: Միակ մարդը, ով գիտեր այդ մասին, դա բուժքույրն էր, ով օգնել էր ինձ հետո: Այդ ժամանակ ես նույնիսկ ընկերոջս չեմ ասել: Ծնողներս էլ չգիտեին։ Ոչ ոք», – խոստովանել է Այրլենդը: Ինչպես ինքն է ասում, ալկոհոլի և խնջույքների միջոցով փորձել է մոռանալ այս ողբերգությունը, սակայն դա իրեն չի օգնել։

Աղջկա բացահայտումներն այսքանով չեն ավարտվել. Ալեք Բոլդուինի դուստրը նույնպես խոստովանել է, որ ստիպված է եղել աբորտ անել։ Դա բռնաբարությունից հետո է եղել։ Ըստ Այրլենդի՝ այն ժամանակ նա դժբախտ հարաբերությունների մեջ է եղել մի երիտասարդի հետ։

«Անցնենք իմ կյանքի մեկ այլ պահի, երբ ես ընկեր ունեի և հղիացա: Այն ժամանակ ես կասեի, որ մենք շատ դժգոհ էինք։ Նա հասկացրեց, որ երբեք երեխաներ կամ ամուսնություն չի ցանկացել։ Նա նույնիսկ լուրջ հարաբերություններ չէր ուզում։ Ես որոշեցի աբորտ անել, քանի որ հստակ գիտեմ, թե ինչ է նշանակում ծնվել երկու հոգուց բաղկացած ընտանիքում, ովքեր ատում են միմյանց»,- պատմել է դերասանի ժառանգորդուհին։