Ծանոթացեք ընտանիքիս հետ. Տիրուհի Հակոբյանը հրապարակել է դստեր առաջին լուսանկարները

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 21-ին լույս աշխարհ է եկել երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանի դուստրը՝ Դանիելլան։ Դերասանուհին լսարանին հայտնի դարձավ «Կարմիր բլուր» հեռուստասերիալում իր դերակատարմամբ:

Երեկ զույգը մկրտել է դստերը դեռևս 40-օրականում և այդ առիթով դերասանուհին հրապարակել է դստեր առաջին լուսանկարներն ու ընտանեկան ֆոտոշարք: