Ինչու Բրեդ Փիթը չի եղել ավագ որդու ծննդյան խնջույքին

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի միջև անջրպետը մեծ ազդեցություն ունեցավ նրանց ընդհանուր երեխաների վրա: Ի դեպ, Փիթն այնքան էլ հաճախ չի կարողանում նրանց տեսնել, քանի որ նախկին զույգի ժառանգներն ապրում են Ջոլիի հետ։ Ճիշտ է, ասում են, որ հայրն էլ է ակտիվ մասնակցություն ունենում երեխաների դաստիարակության գործում։ Սակայն նա չի ներկայացել ավագ որդու ծննդյան խնջույքին։

Անջելինայի և Բրեդի ավագ որդին՝ Մեդոքսը, նախօրեին դարձել է 21 տարեկան։ Ինսայդերներից մեկը ET-ին ասել է, որ տղայի հայրը երեկույթին չի եղել: Հաղորդվում է, որ Բրեդ Փիթը բաց է թողել որդու ծննդյան տարեդարձը, քանի որ նա այժմ հյուրախաղերի մեջ է իր նոր՝ «Փամփուշտից արագ» ֆիլմը գովազդելու համար: Ֆիլմում նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։

Ի դեպ, Բրեդը, ինչպես շատ ծնողներ, հպարտանում է իր երեխաներով և հարկ չի համարում դա թաքցնել։ Վերջերս նա հաճույքով խոսել է իր 16-ամյա դստեր՝ Շայլոյի մասին։ «Դա արցունքներ է առաջացնումա աչքերիս»,- ասել է դերասանը, երբ նրան հարցրել են աղջկա պարային տեսահոլովակի մասին։