Ռոբերտ դե Նիրոն նոր ֆիլմում կխաղա միանգամից երկու գանգստերի դեր

Ռոբերտ դե Նիրոն Warner Bros․-ի նոր քրեական ֆիլմում կմարմնավորի միանգամից երկու հերոսի՝ իտալական ծագմամբ գանգստերներ Վիտո Ջենովեզեին և Ֆրենկ Կոստելլոյին, հայտնում է The Hollywood Reporter-ը։

«Eggheads»-ը կնկարահանի Բարրի Լևինսոնը՝ «Rain Man»-ի ռեժիսորը: Սցենարը գրում է Նիկոլաս Պիլեջին, որը նաև գրել է Մարտին Սկորսեզեի «Goodfellas»-ը։

Սյուժեն պատմում է իտալացի գանգստերների երկու հանցավոր ընտանիքի մասին, որոնք իրենց մութ բիզնեսն էին վարում ԱՄՆ-ում՝ 20-րդ դարի կեսերին։ 1957 թվականին Ջենովեզեն փորձել է սպանել Կոստելլոյին, սակայն չի հաջողել ու որոշել է հեռանալ մաֆիայից։