Քրիս Ռոքին առաջարկել են կրկին վարել «Օսկար»-ը

Օսկարի վերջին սկանդալը մոռանալ չի լինի. Ուիլ Սմիթը ապտակեց հաղորդավար Քրիս Ռոքին՝ կնոջ հասցեին վատ կատակի համար։ «Օսկար»-ի կազմակերպիչներն այս հարցում այլ կարծիքն ունեն։ Հայտնի է դարձել, որ կինոակադեմիայի թիմը կատակերգուին հրավիրել է հաջորդ մրցանակաբաշխությունը վարելու, հայտնում է Mail Online-ը։

Այս մասին իր ստենդ-ափ շոուի ժամանակ ասել է նաև կատակերգուն, որը նման արարքը համեմատել է հանցագործության վայր վերադառնալու հետ։ Նա զուգահեռներ է անցկացրել դերասան Օ.Ջեյ Սիմփսոնի նախկին կնոջ սպանության հետ, որի պատճառներից մեկն այն է, որ կինն ակնոցը թողել է իտալական ռեստորաններից մեկում։

Քրիսը հավելել է, որ իրեն նաև առաջարկել են նկարահանվել Super Bowl-ի գովազդում, որից հրաժարվել է: