Ամեն ինչ լուրջ է. Ժերար Պիկեն իր նոր ընկերուհու հետ հայտնվել է հարսանիքի

Ամռան սկզբին Շակիրան բաժանվեց իր սիրելի Ժերար Պիկեից 12 տարվա հարաբերություններից հետո։ Աղբյուրների համաձայն՝ երգչուհին հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Իսկ այժմ նախկին զույգը լուծում է խնամակալության հարցը։ Ժերար Պիկեն նույնիսկ համաձայնել է երեխաներին տալ, սակայն մի քանի պայմաններ ունի. Մենք չգիտենք, թե նա իրականում որքանով է համաձայն դրանց հետ, քանի որ արդեն մեկ պայմանավորվածություն է խախտել։ Բանն այն է, որ երգչուհին ու ֆուտբոլիստը քննարկել են, որ բաժանվելուց հետո առաջին տարվա ընթացքում զուգընկերների հետ հանրությանը չեն հայտնվի։ Բայց Պիկեի կարծիքը, կարծես թե, արագ փոխվելու միտում ունի։

Բացի այն, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը բազմիցս հայտնվել է հասարակության մեջ իր նոր ընկերուհու՝ Կլարա Չիա Մարտիի հետ, օրերս նրա հետ մասնակցել է Բարսելոնայում հարսանիքի։ Սիրահարները գրկախառնվել են ու ջերմ ժպտացել։