«Ծնվեց հրաշք թողնիկս». Անահիտ Կիրակոսյանի գրառումն ու լուսանկարները դստեր հետ

Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել դստեր հետ և կիսվել ուրախալի նորությամբ: Դերասանուհին տատիկ է դարձել:

«Այո՛, ես 32տարեկան եմ… Այո՛, ռեկորդ եմ սահմանել… պարզվեց տատիկ եմ արդեն…
Հանգիստ մետրոյում ինձ տեղ կարող եք զիջել: Շնորհակալություն Տիրոջը: Լաուրան մայրացավ… դա Աստծո պարգև է …

25.09.2022թ: Ծնվեց հրաշք թոռնիկս… Արայիկ Թոխսանց Դավիթի:

Միայն մի բան … խաղաղություն»,- գրել է դերասանուհին: