«Փառք ձեզ, տղե՛րք ջան». Արսեն Սաֆարյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից լուսանկար

Երգիչ Արսեն Սաֆարյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին և հրապարակել ինստագրամյան իր էջում լուսանկար պատերազմի դաշտից, որին կից գրել է․

«Խրամատում կանգնած տղերքի աչքերում անսահման հավատ կար, երակներում ` եռանդ, սրտում` հույս, նրանց հողն էր ուժ տալիս: Փառք ձեզ, տղերք ջան, ձեր սխրանքին ու ձեր ազնիվ երազանքին հազար փառք ու հազար երանի…»: