Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի առաջին լուսանկարը զագսում

Այս տարվա գարնանը մամուլը քննարկում էր Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի սիրավեպը։ Չնայած այն հանգամանքին, որ դերասանները հանդիպել են մի քանի տարի առաջ, նրանց միջև զգացմունքներ առաջացել են միայն հիմա։ Մայիսին լրագրողները հայտնել էին, որ սիրահարները օրինականացրել են իրենց հարաբերությունները Մոսկվայի ամուսնությունների գրանցման գրասենյակներից մեկում։ Եվ այսպես, համացանցում հայտնվել է ամուսինների կարգավիճակով աստղերի առաջին լուսանկարը։

Հանդիսավոր միջոցառման համար Զեփյուռը ընտրել է սպիտակ տաբատ, սև բարձրակրունկ կոշիկներ և Balenciaga-ի փոքրիկ պայուսակ։ Իսկ Պավելն իր հերթին հայտնվել է սև երեք կտորանոց կոստյումով և սպիտակ վերնաշապիկով։ Սիրահարները կանգնել են դահլիճի կենտրոնում ու համբուրվել։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, օգոստոսի 25-ին Պավելն ու Զեփյուռը շքեղ հարսանիք էին կազմակերպել։ Տոնակատարությունը տեղի է ունեցել Օդինցովոյի «Ռոտոնդա» վիլլայում։ Նորապսակներին շնորհավորելու էին եկել հարազատներն ու ընկերները։ Հյուրերի թվում էին Ստաս Միխայլովը կնոջ հետ և երգիչ Մոտը։