Քլոե Քարդաշյանը հրաժարվել է ամուսնանալ Տրիստան Թոմփսոնի հետ

The Kardashians-ի երկրորդ եթերաշրջանը շարունակում է բացահայտել աստղային ընտանիքի գաղտնիքները։ Քլոե Քարդաշյանը նոր դրվագում խոստովանել է, որ բաժանումից առաջ Տրիստան Թոմփսոնն իրեն ամուսնության առաջարկ է արել, սակայն նա հրաժարվել է։ Նրանց համար, ովքեր մոռացել են. բասկետբոլիստը դավաճանել է հեռուստաաստղին Քայլի Ջեների լավագույն ընկերուհու հետ։

«Ես ասացի, որ պետք է համոզվեմ, որ սա բոլորովին այլ հարաբերություններ են»,- ասել է Քլոեն քրոջը՝ Քիմ Քարդաշյանին։ «Ուզում եմ հպարտանալ, որ նշանվել եմ իսկական տղամարդու հետ։ Ուստի ես ասացի՝ «Գիտես, ինձ հիմա անհարմար եմ դա ընդունել, քանի որ ես ուրախությամբ չեմ պատմի իմ ընտանիքին այս մասին»,- խոստովանել է աստղը:

«Եվ չնայած նրան, հավանաբար, ցավ պատճառեց դա լսելը, դա ճիշտ էր: Ես երբեք չեմ պլանավորել ինչ-որ բան վերցնել և ինչ-որ մեկին կեղծ հույս տալ, և սա նրան ասացի»,- ավելացրել է Քլոեն:

Քիմի խոսքով՝ առաջարկի մասին նա իմացել է, քանի որ Տրիստանն իրեն ասել է այդ մասին։ «Ես հարցրի նրան մի քանի ամիս անց, այն գիշերը, երբ զգացի, որ դա տեղի է ունեցել: Եվ նա ասաց. «Օ, ես դա արել եմ մի քանի ամիս առաջ: Նա ձեզ չի՞ ասել այդ մաիսն»,- կիսվել է Քարդաշյանը։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, օգոստոսին Քլոեն և Տրիստանը փոխնակ մոր օգնությամբ որդի են ունեցել։ Չնայած այն հանգամանքին, որ աստղերը երկու երեխա են դաստիարակում, նրանք չեն պատրաստվում կրկին մտերմանալ։