Չարլզ III-ը իջեցրել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական կարգը

Չարլզ III թագավորը իջեցրել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլիի կարգը՝ որպես թագավորական ընտանիքի անդամներ, նրանցից ցածր է դասվել միայն արքայազն Էնդրյուն, ով հրաժարվել է թագավորական պարտականություններից՝ սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով առաջացած սկանդալից հետո, հայտնում է Express-ը։

Նշվում է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին 2020 թվականի սկզբին հայտարարել էին, որ Մեծ Բրիտանիայից ԱՄՆ են տեղափոխվում իրենց փոքրիկ որդու՝ Արչի հետ միասին։ Ամեն դեպքում, այդ ժամանակ Բուքինգհեմյան պալատը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ զույգը հետագայում ամբողջությամբ կզրկվի թագավորական ընտանիքի առավելություննրից:

Այսպիսով, Սասեքսի դուքսներն այժմ ցանկում ավելի ցածր են, քան արքայադուստր Ալեքսանդրան կամ թագուհու ոչ հարազատ քույրը և գահի հերթում 56-րդն են: