Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project՝ «Գուգուշիկ, չի կարելի»

Hayat Project երաժշտական խումբը նոր երգ և տեսահոլովակ է հրապարակել, որով զգուշացնում են ուշադիր լինել անձնական տվյալներին։

«Այս տեսահոլովակը նախազգուշացում է մեր բոլոր միամիտ հայրենակիցներին, ովքեր պատրաստ են անծանոթներին տրամադրել իրենց անձնական տվյալները թվացյալ շահումների, կամ եկամուտների դիմաց: Չանեք նման բան, չի կարելի»,- նշված է հոլովակի նկարագրության բաժնում։