Ջենիֆեր Լոպեսը երկրպագուներին հիացրել է ժանյակավոր ներքնազգեստով լուսանկարներով

Ջենիֆեր Լոպեսը, չնայած զբաղվածությանը, միշտ ժամանակ է գտնում սպորտի համար։ Աստղը մի քանի ժամ մարզվում է մարզասրահում, ինչը հաճելի կերպով ազդում է նրա կազմվածքի վրա։ ՋեյԼոն գիտի իր ուժեղ կողմերի մասին, ուստի միշտ ընտրում է իր գեղեցկությունն ընդգծող հանդերձանք։ Նա նաև սիրում է երկրպագուներին հիացնել լողազգեստներով և ներքնազգեստի հավաքածուներով լուսանկարներով։

Երեկ Ջենիֆերը հերթական անգամ պարծեցել է իր սլացիկ կազմվածքով։ Երգչուհին լուսանկարներ է հրապարակել ննջասենյակից։ Երգչուհին կեցվածք է ընդունել սպիտակ կիսաթափանցիկ ժանյակավոր, մետաքսե կիմոնոյով։ Աստղն իր տնային տեսքն ամբողջացրել է թեթև դիմահարդարմամբ։ Կարող ենք արձանագրել, թե որքան հաջողակ է Բեն Աֆլեքը: