Շաբաթվա աստղագուշակ 29.11 – 04.12

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը ձեզանից խելամտություն ու ինքնատիրապետում է պահանջելու: Այն վառ հույզեր, ուժեղ ապրումներ կբերի, սակայն ձեզ որոշ ժամանակ է պետք գալու հասկանալու համար, թե ինչն է ձեզ զրկում հանգստությունից, խախտում ներդաշնակությունը: Ամեն ինչի համար շրջապատողներին մի մեղադրեք, քանի որ ամենայն հավանականությամբ նրանք պարզապես չեն հասկանում, թե ինչ է ձեզ հետ տեղի ունենում: Ինչ-որ մեկի չմտածված խոսքերը կարող են խոցել ձեզ, բայց դրանք կասվեն առանց հետին մտքի:

Աշխատեք, սովորեք, զբաղվեք օգտակար գործերով: Այդ ամենը կօգնի ձեզ կառուցողական տրամադրվել, պահպանել լավատեսությունն ու դնել առաջնահերթությունները: Հնարավոր է, որ դուք սովորականից շատ աշխատեք՝ հետաձգելով զվարճանքներն ու հանգիստը: Աշխատեք բոլոր դեպքերում շատ չհոգնել. եթե հիմա ուժասպառ լինեք, հետո էներգիայի պաշարները լրացնելը ժամանակատար է լինելու:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ կուրախացնի իրադարձությունների հանգիստ ու բավական կանխատեսելի ընթացքը: Ինչ-ինչ անսպասելի իրադարձություններ հնարավոր են, բայց դրանց պատճառով ծրագրերը լրջորեն վերամշակելու, նախատեսած զբաղմունքները հետաձգելու պատճառ չեք ունենա: Աշխատավայրում կօգնի մարդկանց հետ լեզու գտնելու, նույնիսկ տհաճությամբ փոխզիջումների գնացող մարդկանց հետ պայմանավորվելու ունակությունը: Ինտուիցիան կհուշի, թե ինչով կարող եք հետաքրքրել յուրաքանչյուրին: Միաժամանակ դուք այնպիսի խոստումներ չեք տա, որոնք չեք կարողանալու կատարել:

Շաբաթը շատ բարենպաստ կլինի մանր-մունր խնդիրները լուծելու համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը ձեզ անհանգստացրել ու նյարդայնացրել է և միանգամից կզգաք, որ պատրաստ եք ավելիին անցնել:

Շաբաթը հարմար կլինի նաև ընտանեկան կապերն ամրապնդելու համար: Եթե ձեր ու ձեր հարազատների միջև վերջին շրջանում տարաձայնություններ շատ են եղել, ապա հիմա կարող եք ամեն ինչ հարթել, վեճերն էլ անցյալում թողնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այս շաբաթ շատ կարևոր կլինեն կարգապահությունն ու կազմակերպվածությունը: Աշխատեք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին այնքանով, որքանով թույլ են տալիս պայմանները: Դա հատկապես կարևոր կլինի գործնական ոլորտում: Ինչքան էլ գրավիչ թվան նոր հնարավորությունները, աշխատեք անընդհատ հիշել ձեր գլխավոր նպատակների մասին և ընտրել այն, ինչը կնպաստի այդ նպատակներին հասնելուն:

Ձեզ համար շատ օգտակար կլինի ուրիշների փորձը: Այնպես որ՝ աշխատեք շփվել նրանց հետ, ովքեր հաճույքով խորհուրդներ են տալիս, պատմում են սեփական սխալների ու քաղած դասերի մասին: Դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից ու բարդ իրավիճակում չհայտնվել:

Շատ կարևոր կլինի անձնական հարաբերություններին ընտրողաբար մոտենալը: Դուք կզարմանաք, թե որքան շատ մարդ է ցանկանում շփվել ձեզ հետ: Սակայն ոչ բոլորին կարելի է վստահել: Աշխատեք գլուխներդ չկորցնել հանկարծակի սիրահարվածության պատճառով. ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույզերով, անկախ նրանից, թե ինչքան ուժեղ կլինեն դրանք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին դժվարություններից խուսափել հազիվ թե ստացվի: Դրանք կարող են առաջանալ նույնիսկ այնտեղ, որտեղ թվում էր, թե ամեն ինչ հարթ է ընթանալու: Նույնիսկ առօրյա գործերն են սովորականից շատ ժամանակ պահանջելու, իսկ մարդիկ, որոնց սովոր եք ամեն հարցում ապավինել, կարող են տհաճ կերպով զարմացնել: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, որոնք իրենց հետ անտեղի ծախսեր կբերեն: Բայց դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, բոլոր խնդիրներն էլ կմնան անցյալում:

Շաբաթվա երկրորդ կեսին ձեզանից պահանջվելու է զգույշ լինել նոր ծանոթների հետ շփվելիս: Ցավոք, նրանց մեջ կարող են լինել մարդիկ, որոնք կփորձեն ձեր գիտելիքներն ու կարողություններն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Մնացած ամեն հարցում այս շրջանը հաջող կդասավորվի: Այն թույլ կտա նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, իսկ մտերիմների հետ հարաբերությունները հարթ ու ներդաշնակ կլինեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս շաբաթ շատ բան պիտի անեք: Ժամանակը դատարկ բաների վրա ծախսել չեք ուզենա, այդ իսկ պատճառով միանգամից կկենտրոնանաք ամենակարևորի վրա: Այդ որոշումը ճիշտ կլինի. դրա շնորհիվ նոր հնարավորությունները բաց չեք թողնի: Աշխատանքի մեջ հաջողությունները կապված կլինեն ոչ միայն նրա հետ, որ լավ կկատարեք ձեր մշտական պարտականությունները, այլև ուրիշներին ղեկավարելու ձեր ունակության հետ: Ձեր դրսևորած առաջատարի հատկանիշներն աննկատ չեն մնա: Շուտով դուք կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենաք:

Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի անձնական հարաբերությունները: Պետք է ասել, որ երբեմն դուք ինքներդ մեղավոր կլինեք ծագած խնդիրների համար: Աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել ձեզ համար թանկ մարդկանց, անկեղծորեն հետաքրքրվել այդ մարդկանց ցանկություններով: Երբեմն լարված պահերից, բոլորին վշտացնող վեճերից խուսափելու համար բավական կլինի ոչ մեծ զիջումների գնալ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական կապերն ամրապնդելու համար: Կհաջողվի հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ պայմանավորվել առաջ չէր ստացվում: Սա լավ ժամանակ է լինելու համատեղ նախագծերի վրա աշխատելու համար: Նույնիսկ եթե միանաք վաղուց ստեղծված թիմին, նրանց հետ լեզու գտնելն ու նույնիսկ ընկերանալը դժվար չի լինի: Շաբաթվա երկրորդ կեսն այլ կլինի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում կուզենաք ինքնուրույն գործել: Հին առաջադրանքները լուծելու, վաղուց սկսածն ավարտելու հնարավորություն կունենաք:

Հավանական են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, տնային թյուրիմացություններ: Շաբաթվա առաջին օրերին դուք շատ տպավորվող կլինեք, այդ իսկ պատճառով դատարկ բաների պատճառով ապրումներ կունենաք, սուր կարձագանքեք նույնիսկ անմեղ նկատողություններին: Ժամանակի ընթացքում  կվերագտնեք հանգստությունը, և շրջապատողների հետ շփվելը կհեշտանա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթն սկսեք կարևոր գործերից: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, աստղերի աջակցությամբ դուք կիրագործեք ձեր անսովոր, համարձակ գաղափարները, սպասվածից ավելիին կհասնեք: Կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Դուք նոր համախոհներ կգտնեք, համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ում փորձն ու գիտելիքները ձեր հարգանքն են հարուցում:

Շաբաթվա կեսը նոր հոգսեր կբերի, լուծում պահանջող առաջադրանքներն էլ կշատանան: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, որպեսզի շատ ժամանակ և ուժեր չվատնեք անկարևոր գործերի վրա:

Հիշեք, որ հիմա պետք չէ ձեզանից չափից դուրս շատ բան պահանջել: Հուզական դաշտն անկայուն կլինի, դրա պատճառով ոչ միայն կանհանգստանաք մանրուքների պատճառով, այլև ավելի շատ կհոգնեք: Աշխատեք ավելի շատ հանգստանալ, ժամանակ գտեք այն զբաղմունքների համար, որոնք օգնում են դրական տրամադրվել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ դուք շատ բան կհասցնեք անել: Իսկ ամենը նրա շնորհիվ, որ ուժերը զուր չեք վատնի, կկենտրոնանաք ամենակարևոր առաջադրանքների լուծման վրա: Կհաջողվի լրացնել բաց թողածը, ուղղել ժամանակին գործած սխալները: Սա լավ ժամանակ է լինելու գործերում նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու, համարձակ նախագծի իրագործման պատասխանատվությունը ձեզ վրա վերցնելու համար: Հավանական են հաջող գործարքներ, դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Գործերը առաջին պլանում կհայտնվեն, իսկ ահա հանգստի, մտերիմների հետ շփումների և ընտանեկան միջոցառումների համար ժամանակն ու ուժերը չեն հերիքի: Աշխատեք ձեզ հեռու չպահել ձեզ համար թանկ մարդկանցից, նրանց հանդեպ ուշադիր եղեք, մի մերժեք օգնության դիմածներին: Դա թույլ կտա խուսափել հարաբերություններում խնդիրներից ու դրանք դեպի լավը փոխել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա առաջին կեսին ձեզ ոգեշնչող ու հաճելի իրադարձություններ են սպասվում: Այդ հատվածը հարմար կլինի հին ծրագրերն իրագործելու, վաղուց մտածածը կյանքի կոչելու համար: Եթե կարևոր գործեր ստանձնեք, ապա կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ու իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն նրանք, ում հետ միասին ժամանակին աշխատել եք: Նման գործնական կապերը շատ օգտակար կլինեն: Շաբաթվա երկրորդ կեսին պետք է ավելի զգույշ գործեք. կակտիվանան ձեր թշնամիները, ինչ-որ մեկը կփորձի օգտվել ձեր միամտությունից: Այդ հատվածում լավ է ապավինեք միայն փորձված համախոհների, լավ ծանոթների օգնությանը, որոնք բազմիցս ձեռք են մեկնել ձեզ:

Սեփական ուժերի հանդեպ վստահությունը և դրական տրամադրվածությունը ձեզ գրավիչ կդարձնեն շրջապատողների աչքում: Մարդիկ, որոնց հետ միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք, կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել, ընկերանալ: Հնարավոր են անսովոր առաջարկներ, հրավերներ, որոնք ուրախությամբ կընդունեք: Այս շաբաթ սկսվող ռոմանտիկ հարաբերությունները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ շատ կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը, իրատես լինելը; Աշխատեք սեփական ինտուիցիային ավելի շատ վստահել, քան շրջապատողների խոսքերին. այդպես ոչ ոք չի կարողանա շեղել կամ խճճել ձեզ: Աշխատանքային առաջադրանքները հաջողությամբ կլուծեք, իսկ ահա գործնական հարաբերությունները հարթելը հեշտ չի լինի: Մարդիկ, որոնց համարում էիք ձեր համախոհը, իրենց սպասվածի նման չեն պահի: Նման պահերին կարևոր կլինի հանգստություն պահպանելը, հույզերին չտրվելը: Այդպես կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից ու կպահպանեք լավ հարաբերությունները:

Ֆինանսական գործերում զգույշ եղեք: Ցանկացած գործարք կնքելուց առաջ համոզվեք, որ գործ ունեք հուսալի մարդու հետ, և բոլոր փաստաթղթերը կարգին են: Սեփական բիզնեսով զբաղվող Այծեղջյուրները պետք է պատրաստ լինեն ստուգումների:

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի խուսափել անձնական հարաբերություններում լարված պահերից: Այս շաբաթ գայթակղություններին դիմակայելը, պահի հույզերին չտրվելը դժվար կլինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շփումների տեսանկյունից հեշտ շաբաթ չի լինելու: Դուք սովորականից հաճախ կվիճեք կոլեգաների և այն մարդկանց հետ, որոնց հետ գործնական հետաքրքրություններն են կապում: Աշխատեք մանրուքներից չկառչել, չխառնել մասնագիտական ու անձնական հետաքրքրությունները: Շաբաթվա կեսին ձեզ պետք կգան դիվանագիտական տաղանդները: Դրանց շնորհիվ դուք կկարողանաք խուսափել խնդիրներից և մյուսներին էլ կազատեք շատ ու շատ դժվարություններից:

Աշխատեք ավանդույթներն ու հասարակական կանոնները չխախտել: Ձեր նորարական գաղափարները շրջապատողներին տարօրինակ կթվան, իսկ ամենատպավորվողներին՝ նույնիսկ շոկի կենթարկեն: Իսկ ահա չափավոր պահպանողականությունը, հակառակը, շատերի վրա լավ տպավորություն կթողնի:

Շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել, եթե ինքնուրույն գործեք, ժամանակն էլ քննարկումների ու վեճերի վրա չծախսեք: Շաբաթվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու հաջող գործարքներ է խոստանում: Հնարավորություն կունենաք ավարտել համարյա անհույս թվացող գործը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը բավական հոգնեցնող կլինի: Ծրագրեր կառուցելիս նկատի ունեցեք, որ սովորականից արագ եք հոգնելու, այնպես որ՝ արժե ավելի շատ ժամանակ հատկացնել հանգստին:

Մասնագիտական ոլորտում կարող եք հաջողությունների հասնել մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց վրա լավ տպավորություն թողնելու ունակության շնորհիվ: Հաջող կանցնեն հասարակական ելույթները: Մասնագիտական սեմինարների ու կոնֆերանսների ժամանակ կկարողանաք պիտանի ծանոթություններ հաստատել: Չեն բացառվում աշխատանքի, երկարաժամկետ համագործակցության առաջարկները: Վերջանական պատասխան մի տվեք, քանի դեռ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը չեք հավաքել ու սեփական ցանկություններից գլուխ չեք հանել:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, և դա հիմնականում ձեր արժանիքը կլինի: Դուք նրբանկատ կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, կաշխատեք նրանց հեռու պահել ապրումներից ու հուզումներից: Դուք անուշադրության չեք մատնի տնային գործերը, կօգնեք մտերիմներին ծագած խնդիրները լուծելու հարցում: