Ծնվել է Շուշաննա Թովմասյանի երկրորդ երեխան

Լույս աշխարհ է եկել դերասանուհի Շուշաննա Թովմասյանի երկրորդ երեխան։ Դերասանուհին որդի է ունեցել, ում անվանակոչել են Ադամ։

Շուշաննան հիվանդանոցից լուսանկար է հրապարակել նորածնի հետ, որին կից գրել է․ «Բարի գալուստ իմ իրականացած երազանք»։

Շուշաննա Թովմասյանն ու նրա ամուսինը՝ «Երանի» ու «Երևի» հեռուստասերիալների ռեժիսոր Վահե Սայանը պսկադրվել են 2018 թվականին։ Զույգը ևս մեկ որդի ունի։