Վնասված մալուխը հենց այն հատվածում է, որտեղ տեղակայված են ադրբեջանցի «էկոակտիվիստները»․ Անդրեն կոչ է արել չլռել Արցախի խնդրի մասին

Երգիչ Անդրեն իր սոցիալական էջերում մշտապես անդրադառնում է Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակին։ Իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում նա նոր գրառումներ է կատարել՝ անդրադառնալով Արցախում առկա խնդիրներին։  

«Ադրբեջանը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները։ Վթարվել է նաև Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, և Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այդ հատվածում։ Համաձայն տեղական ինտերնետ մատակարարողի՝ վնասված մալուխը հենց այն հատվածում է, որտեղ տեղակայված են ադրբեջանցի «էկոակտիվիստները»», – գրել է նա՝ կոչ անելով հայ հայտնիներին չլռել և խոսել Արցախի խնդրի մասին։