Քանյե Ուեսթն ամուսնացել է. TMZ (լուսանկարներ)

Ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունից հետո, ամուսնացել է իր իսկ հիմնած Yeezy ընկերության դիզայներներից մեկի՝ Բիանկա Սենսորիի հետ։ Այս մասին գրում է tmz.com-ը:

Նշվում է, որ 45-ամյա ռեփերն ու Բիանկան մասնավոր արարողություն են կազմակերպել. զույգին նկատել են ամուսնական մատանիներով: Քանյե Ուեսթին առաջին անգամ մատանիով նկատել են անցյալ շաբաթ. աղբյուրները հայտնել են կայքին, որ մատանին խորհրդանշում է նրա նվիրվածությունը կնոջը: Գրում է Tert.am-ը։

kanye west

Չնայած հարսանեկան արարողության անցկացմանը, զույգի միությունն օրինական չէ, քանի որ զույգը ամուսնության վկայական չի ստացել, հայտնում է TMZ-ը:

Պարզ չէ, թե որքան ժամանակ է զույգն իրար ճանաչում կամ հանդիպում, բայց Բիանկան Քանյեի Yeezy ընկերությանը միացել է 2020 թվականի նոյեմբերին: Նա նշված է որպես Yeezy-ում ճարտարապետական դիզայնի բաժնի ղեկավար : Հայտնի է, որ նա Ավստրալիայի Մելբուրնի համալսարանում ճարտարապետության մագիստրոսի կոչում է ստացել:

Անցյալ ամիս Քանյեն թողարկել է կնոջ մասին երգ՝ դրա վերնագրում ներառելով նրա ազգանունը. խոսքը Censori Overload երգի մասին է, որի տեքստում ռեփերը խոստովանում է, որ մինչ ամուսնանալը սեռական հարաբերություն չի ունեցել սիրելիի հետ:

Հատկանշական է, որ ներկայում կարճ վարսեր ունեցող շիկահեր Բիանկան նախկինում եղել է սևահեր ու ընդհանուր ոճով չափազանց նման է եղել Քիմ Քարդաշյանին: Այդ են փաստում նրա նախկին լուսանկարները:

Striking: It's not clear how long the pair have known each other, but Bianca joined Kanye's Yeezy company in November 2020 (pictured at the Balenciaga show in in May 2022)
Bianca Censori

Երկուշաբթի օրը ռեփերին նկատել են Բիանկայի հետ զրուցելիս և ճաշելիս Բևերլի Հիլզի Waldorf Astoria-ում:

kanye west has lunch with mystery blonde

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը պաշտոնապես բաժանվել են նոյեմբերին:  Քիմը ամուսնալուծության հայց է ներկայացրել 2021 թվականի փետրվարին՝ գրեթե յոթ տարվա ամուսնությունից հետո։ Նախկին զույգը չորս երեխա ունի՝ իննամյա Նորթը, յոթամյա Սեյնթը, չորսամյա Չիկագոն և երեքամյա Փսալմը:

TMZ-ն պարզել է, որ Քիմը ամսական կստանա 200 000 դոլար երեխաների աջակցության գումար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ Քիմն ու Քանյեն համատեղ խնամակալություն կունենան իրենց երեխաների նկատմամբ։

Family: Kim filed for divorce that February after nearly seven years of marriage. The former couple share four children: North, nine, Saint, seven, Chicago, four, and Psalm, three

Աղբյուր՝ Tert.am