«Միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչներին չի հաջողվել արտասանել Ղրղզստանի անունը

ԱՄՆ-ի Նոր Օռլեանում կայացած «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները ներողություն են խնդրել Ղրղզստանից և նրա ներկայացուցչից, որ չեն կարողացել արտասանել այս երկրի անունը, ինչպես այն արտասանվում է՝ Ղրղզստան։

«Ցավոք, մեր հաղորդավարը նախնական փուլում չկարողացավ արտասանել «Ղրղզստան» և պատշաճ կերպով ներկայացնել ձեզ արժանի տեղեկատվությունը: Պետք է ավելի լավ աշխատենք: Դրա համար արդարացումներ չկան, և մենք ցանկանում ենք ներողություն խնդրել»,- ասել է կազմակերպության ղեկավար Էմի Էմմերիչը «Միսս Տիեզերք» կազմակերպությունը տեսաուղերձում:

Մրցույթում Ղրղզստանը ներկայացնող Ալտինայ Բոտոյարովան ընդունել է ներողությունը։

«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կազմակերպիչներին այս խնդրին շատ լուրջ վերաբերվելու համար: Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ ամենամեծ մրցույթն եք»,- ռուսերեն ասել է նա՝ Էմմերիչի հետ միասին նկարահանվելով տեսահոլովակում: