Սելենա Գոմեսը պատասխանել է իր կազմվածքը քննադատողներին

Օրերս կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որի հյուրերի թվում էր Սելենա Գոմեսը։ Կարմիր գորգի վրա նա հայտնվել է Valentino-ի բորդո թավշյա մաքսի զգեստով՝ ծավալուն թևերով և դեկոլտեով։ Երգչուհին փայլել է և շատ երջանիկ տեսք է ունեցել։ Սակայն իրադարձությունից հետո նրա հասցեին քննադատությունների բուռն ալիք է հասունացել։ Համացանցի օգտատերերը սկսել են գրել, որ աստղը բավականին գիրացել է։

Սելենան որոշել է չլռել։ Նա ուղիղ եթերում հայտնվել է իր կրտսեր քրոջ՝ Գրեյսիի հետ և ծաղրել հեյթերների մեկնաբանությունները։ «Հիմա ես սովորականից մի փոքր մեծ եմ, քանի որ լավ արձակուրդ եմ անցկացրել»,- ասել է երգչուհին։

Նշենք, որ աստղն ունի ծանր աուտոիմունային հիվանդություն՝ համակարգային կարմիր գայլախտ: Այս հիվանդությունը առաջացնում է ջերմություն, մաշկի ցան, հոդերի, մկանների և նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ, երիկամների անբավարարություն և դեպրեսիա։ Սելենան քիմիոթերապիայի մի քանի փուլ է անցել, իսկ 2017 թվականի օգոստոսին նրան երիկամի փոխպատվաստում են արել։ Նրա հիվանդությունը դժվարացնում է քաշը կառավարելը։