Բիլլի Այլիշը մարզումների է գնացել «մերկ» շապիկով և ուլտրակարճ շորտով

Հավանաբար նկատած կլիենք, որ Բիլլի Այլիշը վերջերս շատ է փոխվել։ Մեթյու Թայլեր Ուորթից բաժանվելուց հետո նա զգալիորեն նիհարել է։ Դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ երգչուհին սկսել է պարբերաբար մարզումների գնալ մարզչի հետ։ Օրերս, օրինակ, նրան լուսանկարահանել են մարզասրահի մոտ։

Աղջիկը գնում է եղել պարապմունքի և շատ կենտրոնացած տեսք է ունեցել։ Բիլլին հրաժարվել է դիմահարդարումից և մազերը պոչ է կապել: Երկրպագուները հատուկ ուշադրություն են դարձնել նրա հանդերձանքին։ Երգչուհին ընտրել է մերկ կրծքի պատկերով սադրիչ շապիկ, որը համադրել է շոկոլադե շորտերով և վառ շեշտադրումներով սպիտակ սպորտային կոշիկներով։

Ի դեպ, Բիլլին այժմ հանդիպում է Ջեսի Ռադերֆորդի՝ The Neighborhood խմբի ֆրոնտմենի հետ։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում արտիստները զբոսնում են Universal Studios հոլիվուդյան այգում՝ իրար ձեռք բռնած։