Հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը կրկին բաժանվել են։ Ինչպես սովորաբար լինում է, մենք չսպասեցինք աստղերի պաշտոնական հաստատմանը։ Ցավալի լուրը մամուլում հայտնվել էր ինսայդերների կողմից։ Նրանց խոսքով՝ զույգը չի կարողացել փրկել հարաբերությունները մի քանի պատճառով. թերևս գլխավորն այն էր, որ ռեփերն ամուսնության առաջարկ չի արել սիրելիին, չնայած այն բանին, որ նրանք վեց տարի միասին են և երեխաներ են մեծացնում։
Այսօր Քայլին որոշել է նախկինին հիշեցնել, թե ում է կորցրել։ Աստղը սև ներքնազգեստով գայթակղիչ նկարներ է հրապարակել՝ ցուցադրելով փարթամ կուրծքը։ «Մի՛ եղիր կոպիտ»,- գրված է լուսանկարի մեկնաբանության հատվածում։ Արդյո՞ք դա մեր երևակայությունն է, թե՞ սա Թրևիսի համար թաքնված ուղերձ է:
Հիշեցնենք, որ մոդելն ու ռեփերը երկու ժառանգ ունեն։ 2019 թվականին աստղերը դուստր են ունեցել, որին անվանակոչել են Սթորմի։ Իսկ 2022 թվականին ծնվել է նրանց որդին։ Տղային դեռ անուն չեն տվել։