ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Աշխատեք հանգիստ վերաբերվել օրվա սկզբին առաջացած խնդիրներին: Այդ հատվածը թեթև ու անամպ անվանել չի կարելի, բայց այն անլուծելի խնդիրներ էլ չի բերի: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց եթե դուք լսեք ինտուիցիային, ապա արագ կհասկանաք, թե ինչպես պիտի գործեք:
Իսկ ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, այնպես որ օրվա երկրորդ կեսին ձեզ հաճելի անակնկալներ և ուրախության առիթներ են սպասվելու: Այս շրջանը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկիզբը կարող է փոքրիկ դժվարություններ բերել, ինչպես նաև անհապաղ լուծում պահանջող խնդիրներ: Դրանք ձեզ փաստի առաջ չեն կանգնեցնի: Դուք արագ կկողմնորոշվեք իրավիճակի մեջ, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել արդյունքի հասնելու համար: Ձեր հաջողություններին ուշադրություն կդարձնեն շրջապատողները: Չի բացառվում շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:
Օրվա երկրորդ կեսը շատ հաջող կլինի: Ամենայն հավանականությամբ դուք կլուծեք այն խնդիրները, որոնց պատճառով վերջերս շատ էիք հուզվում: Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Այսօր հուզումներից ու ապրումներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Հիմնականում դրանք կապված կլինեն աշխատանքի, գործնական հարաբերությունների, ձեր մասնագիտական հեռանկարների հետ: Հիշեք, որ ստացված ողջ ինֆորմացիան պետք է ստուգել: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը հատուկ կխճճի ձեզ կամ էլ անկախ իրենից մոլորության մեջ կգցի:
Բայց դրական միտումների ազդեցությունն էլ նկատելի կլինի: Օրը լավ նորություններ կբերի ֆինանսական հարցերի լուծմամբ ու խոշոր գործարքներ ծրագրող Երկվորյակներին: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկզբին վեճերից խուսափելը հեշտ չի լինելու: Եթե այդ հատվածի համար կարևոր գործեր եք ծրագրել, նկատի ունեցեք, որ դրանցով պիտի ինքնուրույն զբաղվեք: Նույնիսկ նախկինում օգնություն խոստացած մարդիկ հիմա հազիվ թե կարողանան աջակցել ձեզ: Սակայն շուտով դուք կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտացել է, ձեզ ավելի լավ են հասկանում ու ավելի քիչ քննադատում:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի օգտակար զբաղմունքների համար, որոնք նաև այլ մարդկանց մասնակցություն են պահանջում: Դուք հեշտությամբ բոլորի հետ կպայմանավորվեք: Որոշ Խեցգետիններ իսկական ընկերներ կգտնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շփումներ, համագործակցություն, այլ մարդկանց հետ ջանքերի միավորում պահանջող ցանկացած գործ արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Դուք արագ լեզու կգտնեք շրջապատողների հետ, անմիջապես կհասկանաք՝ ինչ սպասել նոր ծանոթներից ու հեշտությամբ կպայմանավորվեք հների հետ: Սակայն դժվար կլինի կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների վրա կենտրոնանալը. ձեզ շատ հաճախ կշեղեն:
Օրվա երկրորդ կեսին ամենայն հավանականությամբ կուզենաք հանգստանալ ու շեղվել հոգսերից: Նման հնարավորություն կունենաք: Եթե ձեզ անսովոր միջոցառման հրավիրեն, մի մերժեք. հավանական են հաճելի ծանոթություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը կարող եք սկսել խճճված ու բարդ գործերից, լուրջ հարցերը լուծելուց: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, ընտրված ուղղությամբ առաջին քայլերը կանեք: Լավ նորությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Շատ Կույսեր կտեղեկանան, որ բարեհաջող հանգուցալուծվել է մի իրավիճակ, որի պատճառով հուզմունք շատ կար:
Լավ գաղափարներ կհայտնվեն: Օրվա երկրորդ կեսին դուք կկարողանաք կենտրոնանալ դրանց իրագործման վրա: Ոչ ոք չի խանգարի ձեզ կամ չի փորձի տարահամոզել: Իսկ ահա օգնություն առաջարկողներ կլինեն, և նման մարդկանց հետ դուք հրաշալի լեզու կգտնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելու, քանի որ միայն այդպես դուք կկարողանաք հասցնել այն, ինչ ծրագրել եք: Չի բացառվում, որ ձեր օգնության կարիքը մտերիմներից մեկն ունենա: Շատ Կշեռքներ պիտի շտապ լուծեն կենցաղային հարցերը, ընտանեկան խնդիրները: Այդ ամենի պատճառով օրը բավական հոգնեցնող կլինի: Բայց դուք, միևնույն է, գոհ կմնաք և՛ օրվանից, և՛ ձեզանից:
Օրը կարող է կարևոր լինել սիրահարվածների համար, որոնք վերջապես անկեղծորեն կքննարկեն այն, ինչի մասին երկար լռել են: Նախկինում ձեզ վշտացնող խնդիրները կմնան անցյալում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրն առանց լարված պահերի չի անցնի, բայց հաջող կդասավորվի: Աշխատանքային առաջադրանքները սպասվածից բարդ կլինեն: Դրանց լուծումը ժամանակ է պահանջելու նաև նրա պատճառով, որ այսօր ձեզ օգնողներ չեն լինելու: Բայց դուք ինքներդ էլ ամեն ինչ կանեք. պետք կգան մի քանի շաբաթների ընթացքումձեռք բերած գիտելիքներն ու փորձը:
Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բացառապես բարենպաստ կլինի: Մտերիմների հետ լուրջ վեճերի առիթներ չեն ստեղծվի, իսկ եթե փոքրիկ տարաձայնություններ առաջանան, դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաղթահարել դրանք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածում հեշտությամբ սխալ կանեք, կասեք կամ կանեք մի բան, ինչի համար ավելի ուշ ստիպված կլինեք զղջալ: Շրջապատողների համար ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքները: Սակայն դուք համբերատար կլինեք ու կաշխատեք ամեն ինչ հանգիստ բացատրել, կոնֆլիկտներ չեն առաջանա, և դուք աջակցություն կստանաք:
Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Այն բարենպաստ կլինի կարևոր գործերի ու նոր նախաձեռնությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ է լինելու: Հուզական դաշտը հատկապես լարված կլինի օրվա սկզբին: Դուք կարող եք սրտին մոտ ընդունել աննշան իրադարձությունները կամ էլ հուզվել՝ ինքներդ էլ չհասկանալով, թե ինչու: Մի փորձեք ամեն ինչի մասին մտածել: Դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, եթե կենտրոնանաք մեկ բանի վրա:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ընտանեկան գործերի կամ հարազատներին անհանգստացնող հարցերի լուծման հետ: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարված Այծեղջյուրներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Աշխատեք օրն արդյունավետ անցկացնել: Դուք հնարավորություն կունենաք մեծ հաջողությունների հասնել այն գործերում, որոնք մինչև վերջերս շատ բարդ էին թվում: Որոշակիություն ու պարզություն կհայտնվի այնտեղ, որտեղ նախկինում կարելի էր միայն ինչ-որ բան կռահել: Դուք միանգամից ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Շրջապատողներն ուշադրություն կդարձնեն դրան, նրանց հետ լեզու գտնելն էլ կհեշտանա:
Հավանական են հաճելի ծանոթություններ, չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Դուք լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված ու միայն ուրիշների թերություններն են տեսնում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը կուրախացնի հաճելի լուրերով ու հետաքրքիր առաջարկներով: Գործերում նախաձեռնող եղեք, ստանձնեք այն գործը, որին երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել. այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հաջող կանցնեն պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումները, դուք միանգամից դուր կգաք այն մարդկանց, որոնք կարող են աջակցել ձեր մասնագիտական նախաձեռնությունները:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հանգստի, ընկերների հետ հանդիպելու և ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Դուք ոչ միայն հետաքրքիր բաներ կիմանաք, այլև հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: