«Ավատար 2»-ը բոլոր ժամանակների 6-րդ ամենաեկամտաբեր ֆիլմն է

Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը կինովարձույթում հավաքել է 1,922 մլրդ դոլար՝ առաջ անցնելով «Սարդ մարդը. Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմից։ Քեմերոնի բլոկբաստերը նաև վեցերորդ տեղն Է զբաղեցրել պատմության ամենաեկամտաբեր ֆիլմերի վարկանիշում, հայտնում է Forbes-ը։

Փորձագետները կանխատեսում են, որ «Ավատար 2»-ն այս շաբաթավերջին կանցնի 2 միլիարդ դոլարի սահմանագիծը և կգերազանցի «Վրիժառուները․ Անվերջանալի պատերազմը» ֆիլմին, որը հավաքել է 2,048 միլիարդ դոլար:

Քեմերոնն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ավատար 2»-ը պետք է հայտնվի բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմերի թոփ 10-ում: