«Վիշապի տունը» սերիալի աստղ Օլիվիա Քուկը կնկարահանվի սարսափ թրիլլերում

Օլիվիա Քուկը՝ HBO-ի «Վիշապի տունը» սերիալի աստղերից մեկը, կգլխավորի «Այցելություն» ֆիլմի դերասանական կազմը։ Ֆիլմը սարսափ թրիլլեր է՝ ստեղծված eOne, Rumble Films և Blinder Films ընկերությունների կողմից, գրում է The Hollywood Reporter-ը։

Այլա Ջոնսթոնը, որը «Թագավորական գամբիթում» մարմնավորել է երիտասարդ Անյա Թեյլոր-Ջոյին, Ալֆի Ալենը՝ «Գահերի խաղից», Պենելոպա Ուիլթոնը՝ «Դաունթոն աբբայությունից» և կինոյի վետերան Սթիվեն Ռին նույնպես մասնակցում են նոր նախագծին, որի նկարահանումները սկսվել են Իռլանդիայում:

Ըստ պրոդյուսերների՝ ֆիլմը կպատմի Մարիա անունով 14-ամյա աղջկա մասին, որն իր հիվանդ ու մահամերձ մոր պատճառով ուղարկվում է ապրելու կաթոլիկ միանձնուհիների խնամքի տակ։ Բայց սուրբ վայրում մնալն աստիճանաբար դառնում է սարսափելի։

Սցենարը գրել է Հելեն Գոգրանը։