Netflix-ը տեսանյութ է հրապարակել 2023 թվականի գլխավոր կինոպրեմիերաներից

Netflix-ը տեսանյութ է հրապարակել 2023 թվականի գլխավոր կինոպրեմիերաների կադրերով։ 

Տեսանյութում ցուցադրված են «Առեղծվածային սպանություն 2» («Murder Mystery 2») դետեկտիվ պատմության շարունակությունը՝ Ջենիֆեր Էնիսթոնի և Ադամ Սենդլերի մասնակցությամբ, Զաք Սնայդերի «Ապստամբ լուսին» («Rebel Moon») տիեզերական էպոսը, Դևիդ Ֆինչերի «Մարդասպանը» («The Killer»), «Լյութեր․ մայր մտնող արևը» («Luther: The Fallen Sun»)՝ Իդրիս Էլբայի մասնակցությամբ, ֆենթեզի ժանրի «Damsel»-ը՝ Միլի Բոբի Բրաունի հետ, «Մայրիկ» թրիլլերը՝ Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ և այլն:

2022 թվականին Netflix-ը ներկայացրել է մոտ 70 ֆիլմ, խոստացել է թողարկել շաբաթական առնվազն մեկ նոր ֆիլմ։ Սակայն ընկերության համար բարդ ժամանակաշրջանից հետո, որը ներառում էր անձնակազմի կրճատում և երկար ժամանակ անց առաջին անգամ բաժանորդների կորուստ, հարթակը նվազեցրեց թողարկվող ֆիլմերի թիվը: Հետևաբար 2023 թվականին հեռուստադիտողին սպասվում է մոտ 30 պրեմիերա։