Մոդել Աննա Լիննիկովան պատմել է «Միսս Տիեզերք» մրցույթից հետո հալածանքների ենթարկվելու մասին

«Միսս Տիեզերք» մրցույթի կիսաեզրափակիչ դուրս եկած ռուս մոդել Աննա Լիննիկովան Super-ին տված հարցազրույցում պատմել է բուլինգի ենթարկվելու մասին։ Միջազգային մրցույթի եզրափակիչից հետո 22-ամյա Աննան Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության պատճառով բազմաթիվ մեկնաբանություններ է ստացել սոցցանցերում հեյթերների կողմից և նույնիսկ սկսել է վախենալ իր կյանքի համար։

«Մրցույթից էմոցիաները, իհարկե, դրական են, հիանալի է, որ ես ընդհանրապես այնտեղ եմ հայտնվել: Զարմանալի փորձ է շփվել այլ մարդկանց հետ և սովորել նրանց երկրների մշակույթը: Բայց հիմա ես լիակատար դատարկություն եմ զգում. հեշտ չէ, երբ այնտեղ ես: Այնքան մեծ ատելություն կար լրատվամիջոցների կողմից, մեծ լսարան ունեցող բլոգերների, կարծիք թելադրողների կողմից, ովքեր մեկնաբանություններ էին գրում հետևյալ բառերով. ատել Լիննիկովային, ցանկանալ նրա մահը և այդպես շարունակ:

Աննայի խոսքով՝ ինքը քննադատության է արժանացել նույնիսկ նրանց կողմից, ում մտերիմ էր համարում, օրինակ՝ իր վաղեմի ծանոթից։ «Նա մի փունջ տհաճ տեքստեր էր գրել, իմ մասին գրառումներ է տեղադրել»,- ասել է Լիննիկովան: