Նման բան մենք դեռ չէինք տեսել. համացանցում քննարկում են 18-ամյա Քոլին Ֆարելի տեսանյութը սթրինգների գովազդում

Դուբլինում տեսաերիզ են հայտնաբերել, որում 18-ամյա դերասան Քոլին Ֆարելը գովազդում է տղամարդկանց սթրինգներ։ Երկրպագուները փաստում են՝ նա իսկապես սեքսուալ տեսք ունի…

Հեռավոր 90-ականներին երիտասարդ դերասանն իր ապրուստը վաստակում էր մոդելինգի միջոցով, իսկ այժմ այդ աշխատանքներից մեկը նոր է դարձել վիրուսային համացանցում։ Իռլանդական The Sun-ի կողմից տարածված տեսահոլովակում Քոլինը ցուցադրում է 19 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կարմիր սթրինգ:

Ավելի վաղ համացանցում քննարկում էին, որ հոլիվուդյան դերասանը Ոսկե գլուբուսի ժամանակ իր ելույթի ընթացքում սիրահետել է դերասանուհի Անա դե Արմասին։