Մադոննայի դուստրը փորձել է պատառոտված, ամենաբաց զգեստը

Մադոննան հպարտորեն կրում է էպատաժային թագուհու կոչումը։ Երգչուհին իր ողջ կարիերայի ընթացքում ցնցում է հանդիսատեսին սեքսուալ հանդերձանքով և սադրիչ կերպարներով։ Մեկը, ով հստակ գիտի, թե ինչպես ստիպել բոլորին խոսել իր մասին: Կարծես թե աստղը անկեղծ կերպարների հանդեպ իր սերը փոխանցել է դստերը՝ Լուրդես Լեոնին։

Օրերս աղջիկը կիսվել է ընկերուհու հետ հանգստից արված լուսանկարներով։ Աստղային ժառանգորդուհին փորձել է այնպիսի հանդերձանք, որը երևակայությանը տեղ չի թողնում և ցույց է տալիս ամեն ինչ: Լուրդսն ընտրել է «պատառոտված» զգեստ, որը հազիվ է թաքցնում նրա կուրծքը։ Ինչպես ասում են՝ խնձորը ծառից հեռու չի ընկնում։

Հիշեցնենք, որ Լուրդսը հաճախ է ուղեկցում մորը սոցիալական միջոցառումների ժամանակ։ Աղջիկը ծնվել է կուբացի ֆիթնես մարզիչ Կառլոս Լեոնի հետ աստղի սիրավեպից։