Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Հարվարդի ուսանողների համար և բախվել քննադատությունների

Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Հարվարդի ուսանողների առաջ և խոսել իր Skims ընկերության մասին, որից հետո բախվել է քննադատությունների։

«Ես և իմ գործընկերը խոսեցինք մարքեթինգի, մեր մարտահրավերների և մեր ամենամեծ հաղթանակների մասին: Ես այնքան հպարտ եմ Skims-ով, և այն միտքը, որ այս դասընթացն ուսումնասիրվում է Հարվարդում, պարզապես խենթություն է»,- գրել է նա Instagram-ում և լուսանկար է հրապարակել Հարվարդի տարածքից: Ելույթի ժամանակ Քիմը ներկայացել է մուգ գծավոր Magda Butrym կոստյումով։

Ինչպես նշում է BuzzFeed-ը, այն պնդումը, որ Հարվարդի բիզնես դպրոցն ուսումնասիրում է այս դասընթացը, լիովին ճիշտ չէ. այն ընդգրկված է չորս օր տևող կարճ ինտենսիվ ծրագրերից մեկում:

Քիմի հայտնվելը Հարվարդում, սակայն, շատերը չեն գնահատել։ «Մի վայրկյան ես մտածեցի, որ նա գնել է Հարվարդը», – Twitter-ում գրել է @moviestuff22-ը:

«Հարվարդն այլևս Հարվարդ չէ»,- գրում է @kaitygrizz օգտատերը։

Քիմի ելույթը մեկնաբանվել է նաև Տելեգրամում։

«PR-ի ուժն այնպիսին է, որ մեծն Բեյոնսեին ներել են նույնիսկ Դուբայի ելույթը ռուսների շրջապատում, իսկ Քիմին հետապնդում են Twitter-ում նրանք, ովքեր կարծում են, որ նա բավական լավը չէ Հարվարդի համար»,- գրել է Նադեժդա Աղեղնավորը իր ալիքում։