«Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հատել է 2 միլիարդ դոլարի սահմանագիծը

«Ավատար. Ջրի ուղին» համաշխարհային կինովարձույթում հատել է 2 միլիարդ դոլարի սահմանագիծը։ Այն Ջեյմս Քեմերոնի երրորդ ֆիլմն է, որը հավաքել է 2 միլիարդ դոլար՝ «Տիտանիկ»-ից և առաջին «Ավատար»-ից հետո:  

Ֆիլմը դեկտեմբերին թողարկվելուց ի վեր վեցերորդ շաբաթն անընդմեջ առաջին տեղում է:

CNN-ը դիմել է ֆիլմը ստեղծած Disney կինոստուդիային՝ ֆիլմի վերջին արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունների համար:

«Ավատար. Ջրի ճանապարհը», որը Քեմերոնի 2009 թվականին թողարկված «Ավատար» ֆիլմի շարունակությունն է, ըստ Box Office Mojo-ի, գլխավորում է բոլոր ժամանակների ամենավաճառվող ֆիլմերի ցանկը: 

Այսպիսով, Քեմերոնը միակ ռեժիսորն է, որը կարող է պարծենալ, որ իր 3 ֆիլմերն ընդգրկվել են այն 6 ֆիլմերի շարքում, որոնք հավաքել են ավելի քան 2 միլիարդ դոլար, ինչպես նաև ընդգրկվել են բոլոր ժամանակների ամենավաճառվող ֆիլմերի վեցնյակում:

Ապագայում Քեմերոնը նախատեսում է թողարկել «Ավատարի» ևս 3 ֆիլմ։