«Rust» ֆիլմի նկարահանումները կշարունակվեն՝ չնայած Ալեք Բոլդուինի դեմ մեղադրանքին

Փաստաբան Մելինա Սպադոնեն Entertainment Tonight-ին ասել է, որ դերասան Ալեք Բոլդուինը կշարունակի մասնակցել «Rust» ֆիլմի նկարահանումներին:

Չնայած արտիստի դեմ ներկայացված մեղադրանքին, ըստ որի նա մեղադրվում է օպերատոր Գալինա Հաթչինսի չկանխամտածված սպանության համար, նախագծի արտադրությունը նախատեսվում է ավարտին հասցնել։

Ըստ Սպադոնեի՝ «հսկիչները կհետևեն անձնակազմի անդամների անվտանգությանը և կարգելեն աշխատանքային զենքի կամ զինամթերքի ցանկացած օգտագործում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեք Բոլդուինը և զինագործ Հաննա Գուտերեշ-Ռիդը դատարանի առաջ կկանգնեն «Rust» ֆիլմի նկարահանման հրապարակում օպերատոր Գալինա Հաթչինսի սպանության համար։