Քայլի Ջեներն իտալական հանրահայտ Schiaparelli նորաձևության տան ցուցադրությանն է ներկայացել ինքնատիպ զգեստով, որին ամրացված է առյուծի ահռելի գլուխ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ջեները ժամանել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի Նորաձևության շաբաթվան:
Պարբերականը նկատում է, որ 25-ամյա աստղն ուշադրության կենտրոնում է հայտնվել է մուգ սև թավշյա զգեստով, որի առաջամասին կարված է առյուծի արհեստական գլուխ:
Հատկանշական է, որ նույն զգեստը ցուցադրության ժամանակ ներկայացրել է սուպերմոդել Իրանա Շեյքը: