Ջուլիա Ռոբերթսն ու Ջենիֆեր Էնիսթոնը կնկարահանվեն կատակերգությունում, որտեղ կփոխվեն մարմիններով

Amazon Studios-ը կնկարահանի մարմինների փոխանակման մասին ֆիլմ՝ դերասանուհիներ Ջուլիա Ռոբերթսի և Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ, հաղորդում է Deadline-ը:

Ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը Մաքս Բարբակովն է («Palm Springs»), կինոնկարի անվանումը դեռևս հայտնի չէ: Նախագիծը կարտադրի LuckyChap Entertainment-ը: Այն պատկանում է Մարգո Ռոբիին և Թոմ Աքերլիին:

Առաջիկա կատակերգության սյուժեի մանրամասները դեռևս անհայտ են։ Արտադրության և թողարկման ժամկետները՝ նույնպես: