«Նոր տարի, նոր կյանք»՝ ակնհայտորեն հաստատում է Փիթ Դևիդսոնը: Կատակերգու դերասանն այժմ հանդիպում է Չեյզ Սվի Ուանդերսի հետ։ Իսկ պապարացիները նախօրեին նրան լուսանկարել են նոր սանրվածքով։
Կատակերգուին լուսանկարել են բասկետբոլի խաղին գնալիս, այդ ժամանակ էլ բոլորը նկատել են նրա սափրված գլուխը։ Կատակերգու դերասանը ժպտացել է և ուրախ տեսք է ունեցել։ Հաստատ անցյալը (Քիմ, Էմիլի …) ամբողջությամբ հետևում է թողել:
Հիշեցնենք, որ Էմիլի Ռատակովսկիի հետ կարճ սիրավեպից հետո (մեկ ամիս) կատակերգու դերասանը սկսեց հանդիպել դերասանուհի Չեյզ Սվի Ուանդերսի հետ: Ասում են, որ զույգը ծանոթացել է «Bodies, Bodies, Bodies» ֆիլմի նկարահանման հրապարակում։
