Դրամատիկական թատրոնը նոր գլխավոր ռեժիսոր ունի

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նոր գլխավոր ռեժիսոր ունի: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի առաջարկով և գեղարվեստական խորհրդի միաձայն որոշմամբ հունվարի 31-ին այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը:

Արտիստը 2003 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 1998 թվականին ընդունվել է  Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն՝ նախ որպես դերասան, իսկ 2004 թվականից՝ նաև որպես ռեժիսոր։ Նրա բեմադրություններից են՝ «Անկոչ Աննան», «Ֆիգարոյի ամուսինը», «Գանգսթեր Մաքը», «Չուչել» ու բազմաթիվ այլ հայտնի ու հաջողված ներկայացումներ: