Բեհաթի Փրինսլուն և Ադամ Լևինը երրորդ անգամ են ծնողներ դարձել

Բեհաթի Փրինսլուն և Ադամ Լևինը երրորդ անգամ ծնող են դարձել։ Այս մասին հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը՝ People հրատարակությանը։ Երեխայի սեռն ու անունը դեռ գաղտնի են պահվում։

Հիշեցնենք, որ աստղերին առաջին անգամ միասին նկատել են 2012 թվականին, և այդ ժամանակվանից նրանք անբաժան են եղել։ Բեհաթին և Ադամն ամուսնացել են 2014 թվականին, իսկ երկու տարի անց նրանք առաջին անգամ ծնող են դարձել։ Զույգն ունի չորսամյա դուստր Գիոն և վեցամյա Դասթին։

Չնայած այն հանգամանքին, որ Ադամն ու Բեհաթին երկար ժամանակ միասին են, նրանց հարաբերությունները չի կարելի իդեալական անվանել։ Անցած աշնանը հայտնի դարձավ, որ երաժիշտը դավաճանել է կնոջը։