Սարիկ Անդրեասյանը քեռի Ֆյոդորի արկածների մասին ֆիլմ կնկարահանի

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պատրաստվում է էկրանավորել Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն» ստեղծագործությունը։ Նա այդ մասին հայտնել է ինստագրամյան էջում։

«Այժմ կարելի է հայտարարել, որ կնկարահանվի Պրոստոկվաշինոյում քեռի Ֆյոդորի արկածների մասին ֆիլմը։ Հաջորդ տարի կսկսենք նկարահանումները»,- գրել է Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ստեղծագործությունն էկրանավորելու իրավունքը գնելու շուրջ բանակցությունները մի քանի ամիս են տևել։

Ռեժիսորը չի հայտնել պրեմիերայի օրն ու գլխավոր դերասանների անունները։

Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն» պատմվածքը լույս է տեսել 1974 թվականին։ Գիրքը բազմիցս էկրանավորվել է, վերջին անգամ՝ 2018 թվականին։