Հրապարակվել է «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի թրեյլերը (հոլովակ)

Թողարկվել է «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի թրեյլերը։

«Արգենտինահայ հայտնի գործակալ Հենզել Բրուտենցը վերադառնում է նոր արկածներով ու գլխապտույտ բացահայտումներով», – գրված է թրեյլերի մեկնաբանություններում:

Ֆիլմի գլխավոր դերերում են Մկրտիչ Արզումանյանը, Իվետա Մուկուչյանը, Սերգեյ Սարգսյանը:

Բեմադրող ռեժիսոր՝ Հայկ Կբեյան, սցենարի հեղինակ՝ Նարեկ Ավագյան, բեմադրող օպերատոր՝ Դավիթ Սաֆարյան, պրոդյուսեր՝ Տիգրան Համբարձումյան, Վահան Գրիշկյան։