«Նա գրեթե անճանաչելի է». Մադոննան կրկին քննադատության է ենթարկվել համացանցում

Մադոննան հանգիստ չի թողնում իր երկրպագուներին, թեև ե՞րբ է այլ կերպ եղել: Երկրպագուները ևս մեկ անգամ ուշադրություն են հրավիրել երգչուհու արտաքինի վրա։

Փոփ-դիվան ներկա է գտնվել «Գրեմմի 2023»-ի 65-րդ արարողությանը: Պաշտոնական ելքի համար նա կրել է վինտաժ Mugler զգեստ։ Բայց կարծես բոլորը նայում էին ոչ թե երգչուհու հանդերձանքին, այլ նրա դեմքին, որը շատ տոնավորված տեսք ուներ։ Twitter-ում, իհարկե, հարյուրավոր մեկնաբանություններ են թափվել, ահա դրանցից մի քանիսը. «Մադոննան պետք է դադարեցնի պլաստիկ վիրահատությունները և ընդունի ծերացման գործընթացը: Այս պահին նա գրեթե անճանաչելի է», «Մադոննան այնքան էլ նման չէ Մադոննային», «Ի՞նչ արեց Մադոննան ինքն իր հետ», – գրել են համացանցի օգտատերերը։

Ի դեպ, մենք ամփոփել ենք «Գրեմմի»-ի արդյունքներն ու հավաքել հայտնիների լավագույն կերպարները։ Այս անգամ աչքի են ընկել Doja Cat-ը, Cardi B-ն, Paris Hilton-ը և ոչ միայն։