Սելենա Գոմեսը և Նիկոլա Պելցը՝ նույն կերպարներով (և տարօրինակ գլխարկներով)

Տարեսկզբին Սելենա Գոմեսի կյանքում մեծ փոփոխություններ եղան։ Ըստ տաբլոիդների՝ երգչուհին այժմ հանդիպում է The Chainsmokers-ի դիջեյ Էնդրյու Թագարտի հետ։ Զույգին նույնիսկ տեսել են միասին ժամադրության ժամանակ։ Սակայն Սելենան ոչ միայն սեր է գտել, այլև նոր ընկերուհի է ձեռք բերել։ Կարծես դերասանուհին օրեցօր ավելի ու ավելի է մտերմանում Նիկոլա Պելցի հետ։

Սելենան Ինստագրամ սոցիալական ցանցում նոր լուսանկար է հրապարակել Բրուքլին Բեքհեմի կնոջ հետ։ Դատելով կադրից՝ ընկերուհիները հանգստյան օրերը միասին են անցկացրել։ Նրանք նորից հայտնվել էին նույն տոտալ սև հանդերձանքով և գլխարկներով, որոնք տարբերվում էին միայն գույներով։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին էկրան բարձրացավ Սելենա Գոմեսի «Իմ միտքը և ես» ֆիլմը։ Ֆիլմում երգչուհին անկեղծորեն խոսել է Ջասթին Բիբերի հետ հարաբերությունների, հոգեբանական և երկբևեռ խանգարումների մասին։