Զենդայան ցուցադրել է Թոմ Հոլանդի անվան սկզբնատառերով ոսկե մատանին

Զենդայան և Թոմ Հոլանդը մեր սիրելի հայտնի զույգերից են: Նայելով նրանց՝ մենք հասկանում ենք, որ սերն իսկապես գոյություն ունի։ Նրանք գրեթե չեն արտահայտում զգացմունքները հանրության մեջ, սակայն պապարացիների լուսանկարներում երևում է, որ նրանք երջանիկ են միմյանցից հետ։ Եվ ահա ևս մեկ ապացույց։

Համացանցում հայտնվել է Զենդեայի մատնահարդարման լուսանկարը։ Աստղային մատնահարդար Մարինա Դոբիկը լուսանկար է հրապարակել Ինստագրամ սոցիալական ցանցում՝ ցուցադրելու իր աշխատանքի արդյունքը։ Ճիշտ է, դերասանուհու եղունգներն այնքան էլ հետաքրքիր չէին, որքան նրա մատանին՝ Թոմ Հոլանդի սկզբնատառերով։

Ի դեպ, վերջերս հայտնի դարձավ, որ դերասանուհին հանդիպել է իր սիրելիի ծնողների հետ։ Պապարացիները նկատել են նրանց քայլելիս։ Զույգը շատ երջանիկ տեսք ուներ։