Մեգան Ֆոքսը և Machine Gun Kelly-ն դադարեցրել են իրենց հարսանեկան պլանները

Մեգան Ֆոքսը և Machine Gun Kelly զույգի բաժանման մասին խոսակցություններից հետո երկրպագուներն արդեն սպասում են կա՛մ հարաբերությունների խզման հրապարակային հայտարարության, կա՛մ վերամիավորման մասին լավ լուրերի: Սակայն ոչ Մեգանը, ոչ նրա փեսացուն՝ Machine Gun Kelly-ն, դեռ չեն ցանկանում պարզաբանել իրենց հարաբերությունները։

«Մեգանը և Machine Gun Kelly-ն ներկայումս շարունակում են իրենց կապը, բայց նրանց հարաբերությունները դեռ մնում են նույն փուլում: Նրանք հետաձգեցին իրենց հարսանիքի պլանավորումը՝ իրենց խնդիրները լուծելու համար: Նրանց հարաբերություններն այժմ շատ անկայուն են։ Երբեմն նրանք միմյանց հաղորդագրություններ են գրում»,- Us Weekly-ին ասել է ինսայդերներից մեկը:

Հիշեցնենք, որ Մեգանը երեք տղա է ունեցել դերասան Բրայան Օսթին Գրինից։ Զույգը ամուսնալուծվել է 2020 թվականին։ Մի քանի տարի դերասանուհին հարաբերությունների մեջ է Քոլսոն Բեյքերի հետ։ Աստղերը սիրավեպ են սկսել Ռանդալ Էմեթի «Կեսգիշերը Միլլեթում» ֆիլմում համատեղ աշխատելուց հետո: Իսկ 2022 թվականի հունվարի 13-ին Քելլին ամուսնության առաջարկ արեց Ֆոքսին։ Երաժիշտը սիրելիին նվիրել էր յուրահատուկ դիզայնով նշանադրության մատանի։