«Ես ամաչում էի նայել նրան». Ջորջինա Ռոդրիգեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ ծանոթության մասին

Ջորջինա Ռոդրիգեսն ու Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել են 2016թ.։ ֆուտբոլիստի սիրելին նոր հարցազրույցում պատմել է այդ հանդիպման որոշ մանրամասներ։

Ջորջինան մասնակցել է El Hormiguero շոուին, որում խոստովանել է, որ «առաջին հայացքից սիրահարվել է» Ռոնալդուին։ Նրանք առաջին անգամ հանդիպել են Մադրիդի Gucci խանութներից մեկում։ «Երբ ես տեսա նրան, նա այնքան գեղեցիկ էր, ես ամաչեցի նայել նրան»,- ասել է նա հաղորդավարին: Արժե շնորհակալություն հայտնել Ջորջինայի գործընկերոջը, ում նա փոխարինել է այն ժամանակ բուտիկում։ Այն բանից հետո, երբ մոդելն իր աշխատանքն ավարտել է, Կրիշտիանուն ընկերոջ և ավագ որդու հետ նրան սպասելիս է եղել խանութում։ «Այսպես ասեմ՝ որովայնումս թիթեռներ են թռվռում»,- նշել է աստղը: «Երբեմն, երբ մենք տանը ընթրում ենք, ես նայում եմ նրան և մտածում՝ ես շատ երջանիկ եմ պառկում քնելու»,- խոստովանել է 29-ամյա մոդելը։

Անցած տարվա գարնանը Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը երկվորյակներ ունեցան, սակայն ավելի ուշ ֆուտբոլիստը հայտնեց ողբերգական լուրը՝ որդին մահացել է ծննդաբերության ժամանակ։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Ռոդրիգեսը նշանադրության մասին հայտարարել էին 2018թ. Զույգն ունի ընդհանուր դուստր՝ Ալանա Մարտինան, ինչպես նաև երեք երեխա փոխնակ մայրերից՝ Կրիշտիանու կրտսերը, Եվան և Մատեոն։