Կատարյալ մարմնի գաղտնիքը. Քիմ Քարդաշյանը պատմել է իր մարզումների մասին

Քիմ Քարդաշյանի կազմվածքը խենթացնում է շատ տղամարդկանց։ Եվ մինչ ոմանք խոսում են միայն աստղի պլաստիկ վիրահատությունների մասին, նա շատ է աշխատում հիանալի մարզավիճակում մնալու համար:

Հեռուստաաստղն իր մարզումները սկսում է երաժշտությամբ, այնուհետև անցնում է մկանները տաքացնելու փուլին: «Վերջին մեկ ամսվա ընթացքում ես քաշ եմ բարձրացնում օրական երկու ժամ և դա անում եմ շաբաթը 5-6 անգամ»,- գրել է Քիմն իր անձնական բլոգում։ Աստղը նաև բացատրել է, որ իր սկզբնական նպատակը մկանային զանգված ձեռք բերելն էր։ «Ես արդեն տեսնում եմ տարբերությունը: Ես հպարտ եմ մեր աշխատանքով»,- պատմել է աստղը։

«Բարձրացրած բաժակով և կրունկներով նստումներ անելն իմ ամենասիրած վարժություններից մեկն է»,- հեգնանքով գրել է Քարդաշյանը։

Ի դեպ, համացանցում քննարկում են, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքը կարող է բաց թողնել Met Gala 2023-ը: Այժմ հյուրերի ցուցակն է կազմում ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը։ Եվ, ըստ Page Six պորտալի, նա դեռևս աստղային ընտանիքից որևէ մեկին չի հրավիրել։